Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը համաձայն չէ այն դիտարկման հետ, թե իշխանությունը տոտալ ապատեղեկատվություն է մատուցում հանրությանը։

«Այս ձևակերպումն իրականության հետ որևէ աղերս չունի», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ անդրադառնալով ՀՀ արևելյան սահմանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ մատուցվող տեղեկություններին։

Պատգամավորի խոսքով՝ բնական է, որ լարված իրավիճակներում ապատեղեկատվության ծավալներն էլ ավելի են մեծանում ու, ցավոք սրտի, ադրբեջանական ապատեղեկատվությունները զուգորդվում են հայկական լրատվականների ապատեղեկատվությամբ։

«Դրանք, հիմնականում, պատվիրվում են քաղաքական խմբակների կողմից», - ասաց նա։

@infoport.am

168