Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի «Մենք ու Մունք» ձայնասկավառակը
Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանրությանը կներկայացնի իր նոր՝ «Մենք ու Մունք» ձայնասկավառակը։ Նոյեմբերի 23-ին, ժամը 20:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ձայնասկավառակի շնորհանդեսը:
Համերգի ընթացքում նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կհնչեն հայ հեղինակների ստեղծագործությունների նոր մշակումներն ու գործիքավորումները։
Մասնավորապես, կներկայացվեն Կոմիտասի, Արամ Խաչատուրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արտաշես Քարթալյանի, Վահագն Հայրապետյանի, Արմեն Հյուսնունցի ստեղծագործությունները։
19 Նոյեմբեր, 2021 13:52
617
Հունիսի 20-ին տեղի կունենա ժամանակակից ջազ երաժշտություն Հայաստանի առաջատար փայլուն երաժիշտների կատարմամբ
19 Հունիս, 2023 11:41
Ջազ ֆյուժն ստեղնաշարահար Վահագն Ստեփանյանի նոր ձայնասկավառակը «А New Chapter» մուտք է գործում միջազգային հարթակ
06 Մայիս, 2023 22:49
Ջազի սիրահարներին սպասվում է անմոռանալի հանդիպում
24 Օգոստոս, 2022 13:39