ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է երկխոսություն վարել Ռուսաստանի հետ՝ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու նպատակով։ 

«Մենք հաստատակամ ենք, միասնական և միևնույն ժամանակ պատրաստ ենք խոսել Ռուսաստանի հետ, որպեսզի թուլացնենք լարվածությունը և համոզվենք, որ կխուսափենք իրավիճակի ցանկացած սրացումից», - ասել է Ստոտենբերգը։ Նա նաև «վերահաստատել է դաշինքի միասնությունը՝ կապված Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացման հետ»։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն խախտել է Ռուսաստանի հետ երկխոսության մեխանիզմները, և դաշինքի հետ հարաբերություններն այժմ դեպրեսիվ են։

262