2021Թ.-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ՝ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ‹‹ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ›› ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ի ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԱՄՓՈՓՈՒՄ.

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

2021թ.-ի դեկտեմբերի 5-ին՝ համամասնական ընտրակարգով անցկացվող ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանիների հերթական ընտրություններում ‹‹Քաղաքացիական պայմանագիր›› կուսակցության կողմից առաջադրված Վարդենիս համայնքի ավագանու թեկնածուները՝ Արամ Մելքոնյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղան Փամբակ, Դարանակ և Արեգունի համայնքներում:

Փամբակ համայնքում Արամ Մելքոնյանը և թիմակիցներն այցելեցին 44-օրյա պատերազմում զոհված Վրեժ Արմենի Կոստանդյանի ընտանիքին և զրուցեցին հարազատների հետ։

Արամ Մելքոնյանն իր ելույթի ընթացքում ընդգծեց Փամբակ, Դարանակ և Արեգունի համայնքներում՝ ճանապարհների, փողոցային լուսավորության ցանցի բացակայության, տրանսպորտի, աշխատատեղերի, խմելու ջրի հետ կապված հիմնախնդիրները` մասնավորապես նշելով, որ բոլոր խնդիրները ուշադրության առանցքում են և տեսանելի ապագայում դրանց արմատական լուծման առնչությամբ արդեն իսկ մշակվել են խնդիրների լուծման այլընտրանքային և արդյունավետ եղանակներ և ռազմավարություն:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր համայնքների բնակիչներին ջերմ ընդունելության համար, և վստահաբար ասում, որ Փամբակ, Դարանակ և Արեգունի

համայնքներում ԱՊԱԳԱ ԿԱ՛:

615