Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով կապի ուղիղ գիծ ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ միջադեպերը կանխելու համար։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝  ասված է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ օրը Բրյուսելում՝ ԵԽ ղեկավար Շառլ Միշելի և երկու երկրների ղեկավարների հեռախոսային բանակցություններից հետո։

«Հեռախոսային բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապի գիծ, ​​որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման մեխանիզմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

1093