Սլովենիայում ավարտին մոտեցող Եվրոպայի թիմային առաջնությունում շախմատի Հայաստանի հավաքականը 12 միավորով 4 առաջատարների թվում է՝ Ֆրանսիայի, Ադրբեջանի և Ուկրաինայի հետ:

8-րդ տուրում մերոնք 3,5։0,5 հաշվով վստահ հաղթանակ տարան Սերբիայի նկատմամբ:

Վերջին՝ 9-րդ տուրում այսօր կմրցենք Ուկրաինայի հետ, իսկ Ֆրանսիան՝ Ադրբեջանի:

Կանանց հավաքականն էլ նախավերջին տուրում 2։2 հաշվով ոչ ոքի խաղաց Լիտվայի թիմի հետ և 8 միավորով բաժանում է մրցաշարային աղյուսակի 14-17-րդ տեղերը։

Չեմպիոնի կոչումն արդեն իսկ ապահովել են ռուս շախմատիստուհիները՝ վաստակելով 16 միավոր:

997