Հայաստանի Սահմանադրական դատարանի երկու նոր ընտրված դատավորները այսօր Ազգային ժողովի նիստում երդվեցին։

Ինչպես հայտնի է, ՍԴ դատավորի երդումն իրականացվում է Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն։

Մինչև երդման տեքստը կարդալը, Արթուր Վաղարշյանը  շնորհակալություն հայտնեց  ՀՀ նախագահին՝  իր թեկնածությունն առաջադրելու համար և ԱԺ-ին՝ իրեն վստահության քվե տալու համար, ինչպես նաև` Երևանի պետական համալսարանին ու խոստանալով  աշխատել` ի շահ ժողովրդի և հանուն հայրենիքում արդարության հաստատման։

Նշենք, որ ՍԴ նորընտիր դատավորներ Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանը երդվեցին ապահովել Սահմանադրության գերակայությունը,  գործել անաչառ և անկախ, հավատարմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը։ Հաջորդ երրորդ ընտրված դատավորը՝ Երվանդ Խունդկարյանը կերդվի գործող Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից ազատվելուց հետո։

17 Սեպտեմբեր, 2020 11:53
112
; ;