2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և վետերանների թիվը 1,21 միլիոնից նվազել է մինչև 896,8 հազար մարդ, կորուստները կազմել են 312,6 հազար մարդ կամ 26%-ը։ Այս մասին հայտնում է ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը։

Վետերանների մահվան հիմնական պատճառը կորոնավիրուսն է։ Վերջին մեկուկես տարվա դինամիկան ցույց է տալիս, որ պատերազմի մասնակիցների ու վետերանների թվի կրճատումն արագացել է մոտ 1,5 անգամ։

156