Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Երվանդաշատ համայնքը ձեռք է բերել գյուղտեխնիկա, այդ թվում՝

  • տրակտոր Բելառուս-892.2, որը նախատեսված է կախովի, կիսակախովի գործիքներով և կցորդով մեքենաներով գյուղատնտեսական տարբեր աշխատանքներ կատարելու համար,
  • գութան 3 խոփ, որը նախատեսված է հացաբուսային և տեխնիկական կուլտուրաների միջև 27 սմ խորությամբ հողերը վարելու համար,
  • խոտի հակավորիչ, որը նախատեսված է խոտ, ծղոտ հավաքելու և հակավորելու համար:

Արմավիրի մարզպետարանը նշում է, որ ծրագրի իրականացումը կբերի համայնքում գյուղացիական տնտեսությունների աշխատանքների որակական փոփոխությանը՝ թեթևացնելով այլ համայնքներից տեխնիկա վարձակալելու հոգսը: Միևնույն ժամանակ կնպաստի գյուղատնտեսական աշխատանքների ժամանակին իրականացմանը և կնվազեցնի կատարված աշխատանքների ինքնարժեքը:

481