Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ չնայած թուրքական լիրայի անկման ֆոնին ընդդիմության համապատասխան կոչերին։

«Մենք առանց բացառության բոլոր ընտրություններում հաղթող ենք դուրս եկել: Եվ ես հայտարարում եմ, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, դրանք տեղի կունենան 2023 թվականին, ինչպես նախատեսված էր»,- երեքշաբթի օրը խորհրդարանում ունեցած ելույթում ասել է Թուրքիայի ղեկավարը։

Դոլարի նկատմամբ ազգային արժույթի փոխարժեքը նոյեմբերի սկզբից թուրքական լիրան 9,55-ից իջել է մինչև 12,27՝  ամերիկյան մեկ դոլարի դիմաց։ Վերջին օրերին արժույթի արագ անկումը պայմանավորված է հանրապետության Կենտրոնական բանկի՝ զեղչային տոկոսադրույքը 16%-ից 15% իջեցնելու որոշմամբ։

212