Արցախի օկուպացված հարավային թևում` Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում hայտնաբերվել է ևս 2 աճյուն:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` տարհանվել է ընդհանուր 1700 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

1018