ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն Հայաստանի նկատմամբ. նրա կարծիքով սա պետք է լինի միջազգային հանրության քննարկման կիզակետում:

«Ադրբեջանն ակնհայտորեն Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում: Ի՞նչ է նշանակում Զանգեզուրի միջանցք, ի՞նչ է նշանակում Արևելյան Զանգեզուր: Այդ ովքե՞ր են այդ տերմինները հորինում և ի՞նչ է դա նշանակում, և ինչ է նշանակում միջանցքային տրամաբանություն: Մենք նախկինում հայտարարել ենք և հիմա էլ հայտարարում ենք, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝  սա է պատճառը, որ Հայաստանն այսօր այս հարցերի քննարկման մի քանի հարթակ է օգտագործում, այդ թվում՝ Հաագայի միջազգային դատարանը:

651