«Մեր խնդիրն է զուտ տեղխնիկական հատվածները դպրոցից առանձնացնել՝ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հոքսերի տիրույթից դուրս բերել»,- այս մասին այսօր գործադիրի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, դպրոցներում կան հաստիքներ, որոնք, ենթադրենք, նախատեսված են աթոռի կոտրվելու դեպքում վերանորոգել այն։

«Այսինքն՝ մենք ունենք հաստիք, որը նստած սպասում է աթոռ կկոտրվի, թե չի կոտրվի։ Ինչո՞ւ դա անել, եթե կա կահույքի մոտակա արտադրամաս, որը կարող է անել այդ աշխատանքը եւ ինքը պրոֆեսիոնալ է այդ հարցում։ Մյուս պարագայում մենք չգիտենք՝ ինքը այդ գործը գիտի՞ անել, թե՞ չգիտի»,- ասաց Փաշինյանը։ 

Վարչապետի խոսքով, այս բարեփոխումը շատ կարեւոր է, որպեսզի դպրոցի մանկավարժական կոլեկտիվը կենտրոնանա մանկավարժական գործունեության վրա։ 

1810