ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Ափսոս, որ Ռուսաստանի Դաշնությունը փակեց ՆԱՏՕ-ի գրասենյակները Մոսկվայում և դադարեցրեց ՆԱՏՕ-ի առաքելության աշխատանքը Բրյուսելում: Մենք պատրաստ ենք երկխոսության, այդ թվում՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում, քննարկելու զգայուն հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Ուկրաինայի շուրջ, քանի որ մենք կարծում ենք, որ սա լավագույն միջոցն է լուծելու այս խնդիրները»,- ասել է նա։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս հայտարարել է, որ դաշինքը մտահոգված է Ուկրաինայի հետ սահմանին «Ռուսաստանի ռազմական հզորության կուտակմամբ»։

796