Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Լոս Անջելեսի եկեղեցիներից մեկում Գոհաբանության օրվա առթիվ կազմակերպված ամենամյա միջոցառման ժամանակ հրապարակավ ներողություն է խնդրել նախկին կնոջից՝ Քիմ Քարդաշյանից, որը փետրվարին դիմել էր ամուսնալուծության համար։

«Աստված ցանկանում է՝ դուք տեսնեք, որ ամեն ինչում կարելի է մեղքը քավել։ Եվ որ բոլոր հարաբերությունները, որոնք մենք ստեղծել ենք, որոնցում սխալներ ենք արել, որոնցում ես սխալներ եմ արել: Ես հրապարակային արել եմ այն, ինչն աընդունելի է ամուսնու համար, բայց ես այստեղ եմ, որ ամեն ինչ փոխեմ»,- ասել է Ուեսթը։ Ռեփերի ելույթի տեսագրությունը հրապարակվել է թվիթերյան իր էջում։

Իսկ բոլորովին վերջերս Drink Champs ծրագրում ռեփերը խոստովանել էր, որ ցանկանում է վերադարձնել կնոջն ու երեխաներին։ Նշենք, որ զույգի ամուսնալուծության գործընթացը դեռ ավարտված չէ։

Միեւնույն ժամանակ պապարացիները ավելի ու ավելի հաճախ են Քարդաշյանին տեսնում դերասան եւ կատակերգու Փիթ Դեւիդսոնի հետ: Հիշեցնենք՝ Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի հետ յոթ տարվա ամուսնությունից հետո 2020 թվականի փետրվարին ապահարզանի դիմեց։

1128