Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումի քարտուղարությունը հիբրիդային ձևաչափով կազմակերպել է նախարարական կլոր սեղան, որին առցանց մասնակցել է Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Նստաշրջանին մասնակցելու հնարավորություն են ունեցել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումի կողմից աջակցվող 55 պետությունների նախարարները, փոխնախարարները և պետքարտուղարները:

Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է ֆորումի բոլոր մասնակիցներին և հատկապես Շվեդիային, որ Հայաստանի հետ համատեղ ղեկավարում էին Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումի 2021-2030 թվականների նոր «Ճանապարհային քարտեզի» պատրաստումը և կոչ արել անդամ պետություններին հավանության արժանացնել այն:

205