ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Բելառուսում հանդիպել է Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Իվան Կրուպկոյի հետ։

 

Քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման ներկա վիճակը, հեռանկարները և դրա ակտիվացման համար անհրաժեշտ հետագա քայլերը։ Մասնավորապես՝ համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության համատեղ աշխատանքային խումբ։

 

2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Բելառուսի և Հայաստանի միջև պարենային ապրանքների և գյուղատնտեսական հումքի շրջանառությունը կազմել է 24 մլն ԱՄՆ դոլար։ Բելառուսը հետաքրքրված է սննդամթերքի մատակարարումների ծավալների մեծացմամբ, մատակարարվող ապրանքների տեսականու ընդլայնմամբ, ինչպես նաև տոհմային կենդանիների և անասնաբուժական դեղամիջոցների մատակարարմամբ։

 

Բելառուսի և Հայաստանի գյուղատնտեսական բուհերի միջև համագործակցություն՝ ուսանողների փոխանակում, ուսումնական պրակտիկա, մասնագետների վերապատրաստում ագրոարդյունաբերական համալիրի համար։

234