Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը (Վերին Խոտանան գյուղի հատվածը) դժվարանցանելի է բեռնատարների համար։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և հավելում, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյան, Լանջիկ գյուղերում մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

501