Ռուս ֆլեյտահարուհի Ալիա Վոդովոզովան Թուրքիայի նախագահական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ ու նորվեգացի դիրիժոր Տերժե Միկելսենի ղեկավարմամբ Անկարայում կայացած համերգի ժամանակ կատարել է Արամ Խաչատրյանի ստեղծագրծությունը։

Համերգի ընթացքում հնչել է Խաչատրյանի շատ հայտնի գործը ջութակի և նվագախմբի համար` փոխադրված ֆլեյտայի։ Ռուս երաժիշտն այս առիթով ՌԻԱ Նովոստիին ասել է, որ երաժշտությունը քաղաքականությունից դուրս է։ Փոխանցում է armeniasputnik.am-ը:

Վոդովոզովան պատմում է, որ շատ է սիրում Խաչատրյանի այդ ստեղծագործությունը, և այն արդեն նվագել է Թաթարստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Ալեքսանդր Սլադկովսկու ղեկավարությամբ

«Շատ էի ցանկանում այն կատարել նաև Թուրքիայում՝ ևս մեկ անգամ ապացուցելու համար, որ երաժշտությունը դուրս է քաղաքականությունից»,– ասել է ֆլեյտահարուհին։

Նա նաև պատմել է, որ երբ առաջարկել է Անկարայում կատարել Խաչատրյանի այդ հայտնի համերգը, Թուրքիայի նախագահական նվագախմբի ղեկավարությունն անմիջապես համաձայնել է` չնայած Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրներին։

 

483