Վրաստանը 2-րդն է աշխարհում կորոնավիրուսի՝ 1 մլն բնակչության մահացության ցուցանիշով, Հայաստանը՝ 8-րդը, Ադրբեջանը՝ 39-րդը:

Այս մասին ասվում է Jamnews-ի ամփոփ վիճակագրության մեջ, որտեղ ներկայացված են վերջին տվյալները այս 3 երկրներում վարակակիրների, ապաքինվածների, մահերի ու առողջացումների մասին: Փոխանցում է armtimes.com-ը:

Այսպես՝

Հայաստան՝ նոր դեպքեր 409, հիվանդներ՝ 337 931, նոր մահեր՝ +29, ընդհանուր մահեր՝ 7 514, առողջացել են՝ 315 126.

Ադրբեջան՝ նոր դեպքեր 1 617, հիվանդներ՝ 584 121, նոր մահեր՝ +22, ընդհանուր մահեր՝ 7 789, առողջացել են՝ 549 333.

Վրաստան՝ նոր դեպքեր 4 534, հիվանդներ՝ 831 248, նոր մահեր՝ +74, ընդհանուր մահեր՝ 11 810, առողջացել են՝ 772 301:

421