Մեծ Բրիտանիան և Իսրայելը կաշխատեն «շուրջօրյա»՝ կանխելու Իրանի միջուկային տերություն դառնալը։ Այս մասին հայտարարել են երկու երկրների արտգործնախարարներ Էլիզաբեթ Թրասն ու Յաիր Լապիդը:
Արտգործնախարարները համատեղ հոդված են գրել բրիտանական Telegraph թերթի համար, որը հիմնականում նվիրված է իրանական խնդիրներին։
«Մենք կաշխատենք շուրջօրյա, որպեսզի թույլ չտանք Իրանի ռեժիմը երբևէ միջուկային տերություն դառնա: Ժամանակը սպառվում է, ինչը մեծացնում է մեր գործընկերների և ընկերների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ տապալելու Թեհրանի հավակնությունները»,- ասվում է հոդվածում:

Բրիտանիան և Իսրայելը պատրաստվում են կիբերանվտանգության, տեխնոլոգիաների, առևտրի և պաշտպանության վերաբերյալ տասնամյա համաձայնագիր ստորագրել։  

160