Նոյեմբերի 29-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1954 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 4477 մարդ, մահացել է 47 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 840 593, որից ապաքինվել է 783 987 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11 974:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 20 068 փորձարկում, այդ թվում 12613-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 7455-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 9.74% է, վերջին 14 օրվանը՝ 9%, վերջին 7 օրվանը՝ 9.04%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 155 561 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2479 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 37 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6566 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1160 անձ:

181