Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ հավանաբար կտեղադրվի: Հստակ որոշում կկայացվի առաջիկա օրերին՝ այս մասին Araratnews.am-ին  հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։  

«Երեխաների համար հնարավոր է գլխավոր տոնածառ դրվի: Տոնածառեր կտեղադրվեն նաեւ Երեւանի վարչական շրջաններում»,- ասաց Կարապետյանը՝ նշելով, որ առայժմ հարցը քննարկվում է:

Կարապետյանը հավելեց, որ եթե որոշվի տոնածառ տեղադրել, ապա այն կլինի 2018 թվականին ձեռք բերածը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի 44-օրյա պատերազմի հետևանքով Հանրապետության հրապարակում տոնածառ չտեղադրվեց, մայրաքաղաքի փողոցներում էլ ամանորյա ձևավորում չիրականացվեց։ 2020 թվականի նոյեմբերի 24-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ որոշում կայացվեց, որ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ, որը պետք է ծախսվեր Երևանում ամանորյա տոնական միջոցառումների կազմակերպման համար, հատկացնել Ստեփանակերտին։
 

8773