BioNTech ընկերությունը կհարմարեցնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը օմիկրոն շտամին

BioNTech բիոտեխնոլոգիական ընկերությունը սկսել է ուսումնասիրել նոր օմիկրոն կորոնավիրուսային շտամը, ինչպես նաև աշխատել պատվաստանյութի հարմարեցման վրա, եթե դեղամիջոցի գոյություն ունեցող տարբերակը հարմար չլինի նոր շտամի դեմ պայքարելու համար։
«Ժամանակ չկորցնելու համար մենք միաժամանակ աշխատում ենք այս երկու խնդիրների վրա, մինչև հայտնվեն տվյալներ և լրացուցիչ տեղեկություններ այն մասին, թե արդյոք պատվաստանյութը հարմար է, թե ոչ», - նշել է ընկերության ներկայացուցիչը։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, արտակարգ խորհրդակցությունից հետո, որոշել էր Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը դասակարգել որպես մտահոգություն առաջացնողների շարքում: Նոր շտամը` B.1.1.529, ԱՀԿ-ի կողմից անվանվել է հունարեն omicron տառով:
29 Նոյեմբեր, 2021 20:54
487
Փորձագետները չեն բացառում COVID-19-ի նոր շտամի հայտնվելու հավանականությունը
22 Մարտ, 2022 17:23
«Օմիկրոնի» ծանր հետեւանքները ի հայտ կգան տարվա ընթացքում. կենսաբան
21 Մարտ, 2022 16:45
«Օմիկրոն» շտամի «BA.2» ենթատեսակն ավելի վարակիչ է, քան նախորդը
22 Փետրվար, 2022 22:00
Սոցցանցի օգտատերերից մեկը ապատեղեկատվություն է տարածել ջրծաղիկի դեմ պատվաստանյութի վերաբերյալ. ՀՎԿԱԿ
12 Մայիս, 2025 15:38
Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն արդեն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով
20 Սեպտեմբեր, 2024 19:15
ՀՀ առողջապահության նախարարը Ժնևում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդի նիստին
23 Հունիս, 2022 00:28