Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից։ Հաղորդագրությունում նշվում է, որ  Իլհամ Ալիևը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նախօրեին կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին։

Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և ՀԱՊԿ հարաբերությունները։

Պետությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացումները։

537