SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության  Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով: Այդ օրը՝ ժամը 21:55-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների  թիվ 65 խումբը «ձածխ նստատեղի ծակած-կտրած» վերքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց  է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ապերյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ, 21-ամյա Արմամ Մ.-ն է: Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Գարեգին Նժդեհի հրապարակի հարևանությամբ, վիճաբանություն է տեղի ունեցել Արման Մ.-ի և Երևանի բնակիչ, 15-ամյա Գրիգոր Գ.-ի միջև,որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է  Արման Մ.-ին: 

626