Երևանի ավագանու որոշմամբ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի և ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կտեղադրվի Երևանի Կասկադի Թամանյան 3 հասցեում:

Այս մասին համապատասխան որոշումը հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի կայքում:

Որոշման մեջ նշվում է.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ, պարուսույցներ Վիլեն Գալստյանի և Նադեժդա Դավթյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակը Ա. Թամանյան փողոց հ.3 հասցեում փակցնելու համար։

171