Ավելի վաղ հայտնել էինք,  որ Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռում եղել է ոչ թե 15, այլ 18 մարդ։  Նրանցից 14-ը մահացել են, մնացած 4-ի վիճակը ծանր է։

Ընդ որում, վիրավորների և սպանվածների թվում կան բարձրաստիճան սպաներ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ռազմական ուղղաթիռն այսօր առավոտյան կործանվել է Խիզի շրջանի տարածքում գտնվող Գարահեյբաթ ավիաբազայում ուսումնական թռիչքներ կատարելիս։ Այս մասին ասված է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության եւ գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ։ Միջադեպի վայրում են Պետական սահմանային ծառայության ղեկավարությունն ու գլխավոր դատախազությունը։ Դեպքի առթիվ ձեռնարկվում են համատեղ քննչական միջոցառումներ՝ հանգամանքները պարզելու համար:

Համացանցում արդեն հրապարակվել են կործանված ուղղաթիռում զոհված 14 զինծառայողների անունները։

  1. Գնդապետ Ֆիզուլի Ջավադով
  2. Փոխգնդապետ Էմիլ Նազիրով
  3.  Կապիտան Ջավիդ Բայրամլի
  4.  Մայոր Էլմիր Հասանով
  5.  Մայոր Էմիլ Մաիլով
  6.  Մայոր Էլբրուս Ախմեդով
  7.  Մայոր Մուրադ Մամեդով
  8.  Կապիտան Խայամ Ալիեւ
  9.  Ավագ լեյտենանտ Աբդուլլա Սուլեյմանով
  10.  Մայոր Էմիլ Ալիեւ
  11.  Լեյտենանտ Դերյա Մեջլունով
  12.  Կապիտան Ջեյհուն Ախմեդխանով
  13.  Ավագ լեյտենանտ Ֆարիդ Նագիև
  14. Ինքնությունը ճշտվում է
3825