«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամ Ռուսաստանի Դաշնության տարածքում առայժմ չի հայտնաբերվել: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նմուշներ, որոնք պարունակում են «օմիկրոն» տեսակի տիպային հավաքածուի մուտացիաներ, այսօրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում չեն հայտնաբերվել», – ասել է Պոպովան ՌԴ կառավարությանն առընթեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստի ժամանակ:

596