Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Բուն գործառույթներին հարցը չի հասել, դա այն դեպքերում կլինի, երբ ինչ-որ մեքենա հատի Հայաստանի սահմանը», - նշեց նա։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ շենքերին փոխարինվող ավելի հարմարեցված միջոցներ կան, որոնք հիմա գնման պրոցեսում են։

«Մեր պետական որոշ ծառայողներ արդեն իրականացնում էին ծառայություն ու մաքսային ծառայողները ժամանակավորապես տեղակայված են նույն վայրերում, որտեղ այլ պետական ծառայողներն են, մինչև հավելյալ հարմարությունների ստեղծումը», - ասաց նա։

ՊԵԿ նախագահը նպատակահարմար չի համարում ասել՝ որտեղ են տեղակայված մաքսային ծառայողներն ու ինչ կարգավիճակով։

Նա վստահեցրեց, թե չի եղել դեպք, որ ադրբեջանական ավտոմեքենան հատի ՀՀ սահմանը։

718