Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են․

«Ի լրումն Վրաստանում ՀՀ դեսպանության 2021թ․ հոկտեմբերի 13-ի հայտարարության (տես՝ https://www.facebook.com/365762960232986/posts/2147402048735726/)՝ տեղեկացնում ենք, որ 2021թ. դեկտեմբերի 1-ից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը։

Միայն «կանաչ կարգավիճակ» ունեցող անձինք կկարողանան այցելել հետևյալ հաստատություններ.

• Հյուրանոցներ և կացության այլ վայրեր
• Սննդի կետեր (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց և փակ տարածքներ` ներառյալ առևտրի կենտրոնների)
• Կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, ժամանցի կենտրոններ, խաղատներ
• Սպա և ֆիթնես կենտրոններ
• Լեռնային հանգստյան գոտիների ճոպանուղիներ
*«Կանաչ կարգավիճակի» պահանջը չի տարածվում մինչև 18 տարեկան անձանց վրա։
«Կանաչ կարգավիճակ» տրվում է, եթե անձը բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.
• Ամբողջությամբ պատվաստված է
• Ունի PCR թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 72 ժամ տևողությամբ)
• Ունի Antigen-rapid թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 24 ժամ տևողությամբ)
• Վերջին 6 ամսվա ընթացքում ապաքինվել է նոր տեսակի կորոնավիրուսից (COVID-19)
«Կանաչ անձնագիր» են համարվում՝
• «CovidPass Georgia» հավելվածում գրանցվելու միջոցով ստացված QR-կոդը։ Հավելվածը հնարավոր է ներբեռնել հետևյալ հղումներով՝
IOS օպերացիոն համակարգի համար՝ https://apps.apple.com/gb/app/covidpass-georgia/id1590323605
Android օպերացիոն համակարգի համար՝ https://play.google.com/store/apps/details…
• https://covidpass.moh.gov.ge/ կայքում գրանցվելու միջոցով ստացված QR-կոդը
• Վրաստանի պատվաստման կենտրոններում, բժշկական հաստատություններում և Արդարադատության տներում տպված փաստաթղթերը, որոնք ունեն համապատասխան QR-կոդ
• ԵՄ անդամ և «EU Digital COVID Certificate» համակարգին միացած պետությունների պետական հաստատությունների կողմից տպված փաստաթղթերը, որոնք ունեն համապատասխան QR-կոդ
• ԵՄ անդամ և «EU Digital COVID Certificate» համակարգին միացած պետությունների պետական հաստատությունների կողմից տրամադրված էլեկտրոնային փաստաթղթերը, որոնք ունեն համապատասխան QR-կոդ

❗️2021թ. հոկտեմբերի 28-ից Հայաստանը միացել է «EU Digital COVID Certificate» համակարգին❗️
Օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք պատվաստվել կամ PCR թեստ են հանձնել Վրաստանի տարածքից դուրս և մուտք են գործել Վրաստան մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը

Նշված քաղաքացիներին «կանաչ կարգավիճակ» ստանալու համար խորհուրդ է տրվում օգտագործել «CovidPass Georgia» հավելվածը։ Հավելվածում գրանցման ընթացքում համակարգը օգտագործելու է այն տեղեկատվությունը/ փաստաթղթերը, որոնք քաղաքացին ներկայացրել է Վրաստան մուտք գործելիս, ինչպես նաև Վրաստանում գտնվելու ընթացքում պատվաստման կամ PCR թեստ հանձնելու մասին ամբողջական տվյալները։ ԿԱՐԵՎՈՐ Է, որ հավելվածում գրանցման ընթացքում քաղաքացին օգտագործի այն նույն անձը հաստատող փաստաթղթի համարը, որը ներկայացրել է Վրաստան մուտք գործելիս։ Գրանցման ընթացքում քաղաքացին պետք է նշի հատուկ թվային կոդ, որը կարող է ստանալ գրանցման ընթացքում իր նշած էլեկտրոնային հասցեին կամ վրացական հեռախոսահամարին։

Օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք պատվաստվել կամ PCR թեստ են հանձնել Վրաստանի տարածքից դուրս և մուտք են գործել Վրաստան 2021 թվականի դեկտեմբերի 1-ից հետո
«EU Digital COVID Certificate» համակարգին միացած պետությունների պատվաստման փաստաթուղթ ունեցող քաղաքացիները պարտավոր չեն օգտագործել «CovidPass Georgia» հավելվածը։ Վերջիններս կարող են օգտագործել այն նույն թղթային կամ էլեկտրոնային փաստաթղթերը, որոնք ներկայացրել են Վրաստան մուտք գործելիս։ Որպես այլընտրանք՝ նշված քաղաքացիները կարող են օգտվել նաև «CovidPass Georgia» հավելվածից։ ԿԱՐԵՎՈՐ Է, որ հավելվածում գրանցման ընթացքում քաղաքացին օգտագործի այն նույն անձը հաստատող փաստաթղթի համարը, որը ներկայացրել է Վրաստան մուտք գործելիս։
«EU Digital COVID Certificate» համակարգին չմիացած պետությունների պատվաստման փաստաթուղթ ունեցող քաղաքացիները «կանաչ կարգավիճակ» կարող են ստանալ միայն Վրաստան մուտք գործելուց հետո, վերջիններիս կարգավիճակը հիմնված է լինելու Վրաստան մուտք գործելիս ներկայացրած տեղեկատվության/ փաստաթղթերի վրա։ Նշված քաղաքացիները «կանաչ կարգավիճակ» ստանալու համար Վրաստան մուտք գործելուց հետո պետք է ներբեռնեն և գրանցվեն «CovidPass Georgia» հավելվածում։ ԿԱՐԵՎՈՐ Է, որ հավելվածում գրանցման ընթացքում քաղաքացին օգտագործի այն նույն անձը հաստատող փաստաթղթի համարը, որը ներկայացվել է Վրաստան մուտք գործելիս։ Գրանցման ընթացքում քաղաքացին պետք է նշի հատուկ թվային կոդ, որը կարող է ստանալ գրանցման ընթացքում իր նշած էլեկտրոնային հասցեին կամ վրացական հեռախոսահամարին։

Խնդիրների առաջացման դեպքում Վրաստանում գործում են հետևյալ թեժ գծերը՝
✔️144 – Կառավարության միասնական թեժ գիծ
✔️1505 – Առողջապահության նախարարության թեժ գիծ
✔️1522 – Պատվաստման թեժ գիծ

115