Կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող որևէ պատվաստանյութի առաջին կամ երկրորդ դեղաչափը ստանալուց հետո, անձը, եթե ցանկանում է փոխել իր պատվաստանյութն ու ստանալ քովիդի դեմ կիրառվող այլ պատվաստանյութ, կարող է պատվաստվել 4 շաբաթ անց:

Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:

Գերատեսչությունը նշում է նաև՝ COVID-19-ի դեմ մեկ դեղաչափ պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած և առողջացած անձը վերջին ախտանշաներն անցնելուց 14 օր անց կարող է ստանալ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Երկրորդ դեղաչափից 6 ամիս անց նա կարող է ստանալ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ նույն կամ այլ պատվաստանյութով:

Խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում առաջարկվում է իրականացնել 18 և բարձր տարիքի անձանց` ըստ դիմելիության, առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց:

226