ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն չորեքշաբթի օրը քննարկել են ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաեւ Սեւ ծովի տարածաշրջանում կայունությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը՝ Ռիգայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդակցության շրջանակում կայացած հանդիպման արդյունքներով։

Ինչպես ասվում է նրա տարածած գրավոր հայտարարության մեջ, Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Եթովպիայի ճգնաժամը եւ Սեւծովյան տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերը։ «Նրանք նաեւ քննարկել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան եւ իրավիճակը Հայաստանում եւ Ադրբեջանում, ինչպես նաեւ Աֆղանստանում»,-ասվում է հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

343