Նոր տիպի կորոնավիրուսի իրադրության հետ կապված ունենք որոշակի մեղմացում, բայց գիտեք, որ հայտնվել է նոր «Օմիկրոն» շտամ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հերթական նիստին։

««Օմիկրոն» շտամով վարակված որեւէ քաղաքացի դեռեւս Հայաստանում չի հայտնաբերվել։ Հստակ չէ, թե այս նոր շտամն ինչ ազդեցություն կարող է ունենալ, եւ թե վարակված մարդիկ ինչ ծանրությամբ կտանեն հիվանդությունը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ պետք է չթուլացնենք զգոնությունը մինչեւ նոր շտամի հետ իրադրությունը լավանա։ 

433