«Մենք գրավոր ընթացակարգով Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակել ենք մեր գործընկեր Էդվարդ Հովհաննիսյանին, որը մինչեւ այս տարվա ամառ Պետեկամուտների կոմիտեի նախագահն էր»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության հերթական նիստին, ապա շնորհավորեց գործընկերոջը։

Էդվարդ Հովհաննիսյանն իր հերթին ասաց, որ մարզային, տարածքային արդյունավետ կառավարումը Հայաստանի տնտեսության զարգացման առանցքային ուղղություններից է։

750