Հունաստանը հաստատել է օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը։ Հիվանդը մեղմ ախտանշաններով կարանտինում է: 

«Այսօր առավոտյան հաստատվել է օմիկրոն կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Մեր այս համաքաղաքացին Հունաստան է ժամանել նոյեմբերի 26-ի առավոտյան։ Նա օդանավակայանում արագ թեստ է արել, որը բացասական է եղել։ Հաջորդ օրը նրա մոտ եղել են թեթև ախտանշաններ, որոնք կան այս պահին։ Օմիկրոն շտամի կասկածի հետ կապված՝ մենք ուսումնասիրություն ենք իրականացրել»,- պարզաբանել է Զաուտիսը։

 

329