Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում դեռևս չլուծված խնդիրներ կան, որոնք դրսևորվեցին նաև տարածաշրջանում նախորդ ամիս բռնության վերսկսմամբ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Ստոկհոլմում մեկնարկած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի բացմանը:

«ԵԱՀԿ-ն այստեղ կարևոր դեր ունի, և մենք բոլորս պետք է լիակատար աջակցություն ցուցաբերենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ նախարարների խորհրդի շրջանակներում և դրանից դուրս: Ես նաև համոզված եմ, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև տարածաշրջանային համագործակցությունը շահեկան կլինի։ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու դրան, և Հարավային Կովկասի հարցերով իմ հատուկ ներկայացուցիչը կարող է հող նախապատրաստել դրա համար, եթե երեք երկրները որոշեն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:

203