ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Միրզոյանի Twitter-յան գրառումից։

«Արդյունավետ հանդիպում տեղի ունեցավ պետքարտուղար Բլիքենի հետ։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատով»,- ասվում է հրապարակման մեջ։

477