Մեկնարկել են Ալավերդու զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգման աշխատանքները
Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում մեկնարկել են Ալավերդի քաղաքի զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգման աշխատանքները։
Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավոր փոփոխություն է կատարվել ճանապարհային երթևեկության սխեմայում։
Վանաձորից դեպի Վրաստանի սահման ուղղությամբ մեքենաները հիմնանորոգվող կամուրջը կարող են շրջանցել Ալավերդի քաղաքով անցնող ճանապարհով։ Իսկ Վրաստանի սահմանից դեպի Վանաձոր ուղղությունը վարորդները կարող են անցնել գործող երկրորդ կամրջով։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է հետևել ճանապարհային նշաններին։
Նշվում է, որ զույգ կամուրջներից մեկի հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո կիրականացվի երկրորդ կամրջի նորոգումը։
02 Դեկտեմբեր, 2021 18:45
472
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը մինչև մարտի 5-ը փակ կլինի. կա շրջանցիկ ճանապարհ
21 Փետրվար, 2024 10:19
Պայթեցման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Ակներ ավտոճանապարհին կգործեն սահմանափակումներ
15 Փետրվար, 2024 17:38
Երթևեկության սահմանափակումներ` Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման հատվածում. շրջանցիկ ճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով
15 Փետրվար, 2024 10:26