Լինքոլնշիր կոմսության բնակչուհի Էվի Թումբսը դատարանում հաղթել է բժշկին, ով թույլ է տվել իրեն ծնվել: Աղջիկը, ով լույս աշխարհ է եկել ողնաշարի արատով, դատի է տվել բժշկին` փոխհատուցման պահանջով, հաղորդում է Daily Mirror-ը։

Դատական ​​նիստը տեղի է ունեցել Լոնդոնում դեկտեմբերի 1-ին։ Դատավոր Ռոզալինդ Քոուն որոշել է, որ 20-ամյա Թոմբսը պետք է վճարումներ ստանա իր ողջ կյանքի համար՝ կապված բնածին հիվանդության հետ:

Ինչպես ընդգծվում է հրապարակման մեջ, դատավորի պատմական որոշումը աննախադեպային է, և այժմ մյուս բժիշկները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել բեղմնավորումից առաջ խորհրդակցությունների ժամանակ իրենց անփութության համար։

Դատավորը համաձայնել է, որ բժիշկ Ֆիլիպ Միտչելը չի ​​զգուշացրել մորը հղիությունից առաջ և հղիության առաջին 12 շաբաթների ընթացքում ֆոլաթթվի հաբեր ընդունելու անհրաժեշտության մասին։

Աղջկա խոսքով՝ դա հանգեցրել է նրան, որ ինքը ծնվել է ծանր հիվանդությամբ, որից տառապում է ամբողջ կյանքում։ Էվին իր ծնունդը համարում է սխալ, որը տեղի է ունեցել բժշկի անփութության պատճառով։

Եթե ​​կողմերն ինքնուրույն չպայմանավորվեն փոխհատուցման չափի շուրջ, ապա գործը կվերադարձվի դատարան։

Հաղրոդվում է, որ բժիշկը համաձայն չէ աղջկա մեղադրանքների հետ:

Նշվում է, որ հիվանդության պատճառով Էվին ունի սահմանափակ շարժունակություն, և հետագայում նա կարող է սայլակի կարիք ունենալ։ Նա նաև տառապում է աղիքների և միզապարկի խնդիրներով։ Միաժամանակ աղջիկը զբաղվում է ձիացատկով և աշխատում է Նոթինգհեմի համալսարանում։

2576