Չինաստանի արտաքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման բաժնի ղեկավար Միաո Դեյուն և նրա ռուս գործընկեր Ալեքսեյ Դրոբինինը մտահոգություն են հայտնել աշխարհում սառը պատերազմի գաղափարը վերակենդանացնելու ԱՄՆ-ի փորձերի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։

Այս հայտարարությունն արվել է համատեղ տեսակոնֆերանսի ժամանակ։

«Երկու կողմերն էլ կարծում են, որ ԱՄՆ-ի Ժողովրդավարության գագաթնաժողովն իրականում փորձ է վերակենդանացնել սառը պատերազմի գաղափարախոսությունը, աշխարհը տանել  բաժանման և առճակատման: Դա բացասաբար կանդրադառնա գլոբալ խաղաղության և կայունության վրա»,- ասված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

 

280