Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև տեսակոնֆերանսի ձևաչափով առաջիկա բանակցությունների ժամկետը դեռ համաձայնեցված չէ, աշխատանքները շարունակվում են։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ճշգրիտ ժամկետը դեռ համաձայնեցված չէ, աշխատանքները դեռ շարունակվում են»,- նշել է նա։ Պեսկովը հավելել է, որ բանակցություններին երկու երկրների պատվիրակությունների հնարավոր մասնակցության մասին դեռ հստակ պատկերացում չկա։

 

997