Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս տեղեկություն չունի կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի հետևանքով արձանագրված մահվան դեպքերի մասին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը:
«Ես դեռ չեմ տեսել արձանագրություններ մահվան դեպքերի մասին, որոնք կապված կլինեն «Օմիկրոն» հիմնամանրէի հետ: Բայց մենք վկայություններ ենք հավաքում, և դրանք ավելի շատ կլինեն, քանի որ շատ երկրներ են թեստավորում մարդկանց և հետևում վիրուսի տարածմանը: Այնպես որ մենք ավելի շատ տեղեկություն կունենանք, բայց հուսով եմ՝ ոչ մահեր»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը:

 

849