Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումներով դպրոցների տնօրեններ են փոխվել։

Քաղաքապետի նոյեմբերի 12-ի որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի հ. 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով, Երևանի «Երևանի հ.163 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 69-րդ կետով և հիմք ընդունելով Անի Դանիելյանի դիմումը՝

1.Անի Դանիելյանին՝ 2021 թվականի նոյեմբերի 12-ից նշանակել «Երևանի հ.163 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:

2. Աշխատավարձն` ըստ հաստիքացուցակի:

3. «Երևանի հ.163 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Հասմիկ Փաշինյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»:

Հայկ Մարությանի նոյեմբերի 15-ի որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Հ. Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2021թ. հոկտեմբերի 4-ի (հ.14 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը (04.10.2021թ.), ՀՀ ԿԳՄՍՆ տեղակալի 05.11.2021թ. հ.02/09.2/25653 գրությունը ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝12.11.2021թ. h.12/126821 զեկուցագիրը`

1. «Երևանի Հ. Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Մարինե Ժորայի Համբարձումյանի հետ 2021 թվականի նոյեմբերի 15-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (15.11.2021թ.-15.11.2026թ.):

2. «Երևանի Հ. Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Մարիամ Մարգարյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանի նոյեմբերի 30-ի որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման 44-րդ կետով, հիմք ընդունելով

«Երևանի հ.156 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2021թ. նոյեմբերի 16-ի (հ.4 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը (17.11.2021թ.) ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 25.11.2021թ. h.12/148809 զեկուցագիրը`

«Երևանի հ.156 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Արմինե Բորիկի Պետրոսյանի հետ 2021 թվականի նոյեմբերի 30-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (30.11.2021թ.–30.11.2026թ.)»։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանի դեկտեմբերի 1-ի որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Վ. Համբարձումյանի անվան հ.12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2021թ. նոյեմբերի 17-ի (հ.4 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը (18.11.2021թ.) ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 25.11.2021թ. h.12/149091 զեկուցագիրը`

1. «Երևանի Վ.Համբարձումյանի անվան հ.12 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Թերեզա Հենրիկի Հովհաննիսյանի հետ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (01.12.2021թ.–01.12.2026թ.):

2. «Երևանի Վ.Համբարձումյանի անվան հ.12 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Անժելա Խաչիկյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»։

1346