ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ամփոփեմ օրը մի կարևոր դիտարկումով։ Ալիևի երեկվա զառանցանքներին Հայաստանի ԱԳՆ պատասխանը չափազանց գրագետ էր պատրաստված՝ հատիկ-հատիկ մեջբերելով բոլոր փաստաթղթերի դրույթները, որոնք Ալիևը մեկնաբանում է յուրովի։ Այսօր մեր ԱԳՆ-ին պատասխանել է նրանց ԱԳՆ-ը՝ բացարձակ անհամարժեք տեքստով։ Դեհ, իհրակե, չեն ասել, որ Ալիևը զառանցել է, իհարկե նրանք էլ լեզվին են տվել, ինչը սպասելի էր, բայց բացառիկ մերկապարանոց պնդումներ են արել, ի տարբերություն հայկական կողմի՝ ոչինչ չվկայակոչելով ու մեզ հորդորելով լավ կարդալ։ Թե ինչը լավ կարդանք՝ չեն կարողացել ասել, իսկ մենք՝ իրենց տնային աշխատանք էինք տվել կոնկերտ տեքստեր դնելով առաջները։ Փաստացի դրանցից ոչ մեկով չեն ասել, թե անգամ ինչպես են կարդում այդ ամենը կամ որ մենք ճիշտ չենք "կարդում"․ խոսքը կտուրն էին գցել այլ թեմաների վրա տանելով, թե ռեվանշի ենք ձգտում, խաղաղություն չենք ուզում և այլն։ Ակնհայտորեն երրորդ կողմի մոտ այս ամենը նստվածք է թողնելու։ Ակնհայտ է, որ երրրոդ կողմը ուրիծշ հետևություն չունի անելու քան այն, որ Ալիևը իրեն պահում է կամակոր լակոտի պես։ Սա կարևոր էր։ Բայց իհարկե, ռիսկերը պետք է շարունակաբար իջեցնել։ Թեման չպետք է բաց թողնվի մեր ԱԳՆ կողմից»։ Այս մասին  ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը։

2197