Վրաստանը չի մասնակցի Հարավային Կովկասի կարգավորման «3+3» տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստին։ Այս մասին հայտնում է  «Պիրվելի արխի» հանրային հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը։

«Մենք չենք դիտարկում այդ ձևաչափին մասնակցելու տարբերակը, և հետևաբար Վրաստանը ներկայացուցիչ չի ունենա դեկտեմբերի 10-ի հանդիպմանը: Թբիլիսին բազմիցս բարձրաձայնել է այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի կունենա Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը՝ նվիրված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման խնդիրներին: 

Պատրաստեց` Լյուսիյա Պետրոսյանը

816