Ազգաին ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ առաջարկվող կարգավորմամբ կանոնավոր ուղևորափոխադրումների տարեկան սպասարկման համար սահմանված պետական տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման համար մեկանգամյա պետական տուրքով: Գործող 100,000 դրամ տուրքը չի հանվում, սակայն դառնում է մեկանգամյա վճարվող:

«Տարբեր ոլորտներում անժամկետ լիցենզիայի պահանջով գործունեություն իրականացնելու համար սահմանված է պետական տուրք, իսկ հստակ ժամկետներով գործունեություն իրականացնելու համար` մեկանգամյա տուրք` գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար: Նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի նաև կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման պարագայում, քանի որ մրցութային կարգով երթուղիների սպասարկման իրավունքը տրվում է որոշակի ժամկետով»,-ասաց փոխնախարարը: 

426