Շիրակի մարզի Արթիկ համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Անանիկ Ոսկանյանը և «Ազատական» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արտակ Հարությունյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։

Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էջում՝ նշելով, որ համայնքի ղեկավարի միասնական թեկնածու կառաջադրվի Անանիկ Ոսկանյանը, իսկ համայնքապետի առաջին տեղակալ՝ Արտակ Հարությունյանը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով «Ազատական» կուսակցությունը Արթիկում ստացել է 2214 քվե կամ ընտրողների 11,92%-ի ձայները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7731 քվե կամ 41,61% ձայն: Այստեղ ընտրություններին մասնակցում էր նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ստացել է 797 քվե կամ 4,29%, «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը՝ 936 քվե կամ 5,04%, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 2550 քվե կամ 13,73% և «Միասնական Արթիկ» կուսակցությունների դաշինքը, որը ստացել է 4344 քվե կամ 23,38% քվե:

 

591