Դեկտեմբերի 10-ին Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման հարցով կոնտակտային խմբի արտահերթ հանդիպման մասնակիցները չեն կարողացել պայմանավորվել տարածաշրջանում անվտանգության իրադրության բարելավման շուրջ։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Ուկրաինայում ԵԱՀԿ գործող նախագահի և Կոնտակտային խմբի հատուկ ներկայացուցիչ Միկկո Կինունենը։

«Քննարկվել են շփման գծում անվտանգության իրադրության բարելավման տարբեր տարբերակներ, ցավոք, մասնակիցները ընդհանուր փոխըմբռնման չեն եկել»,- մեկնաբանել է նա արտահերթ հանդիպման արդյունքները։

Ըստ Կինունենի՝ պայմանավորվածությունների բացակայության պատճառները քաղաքական են։ «Քաղաքական կամքը հրադադարի արդյունավետ ձեռքբերման ամենակարեւոր տարրն է»,- ասել է նա։

 

298