Նժդեհ և Մհեր Անդրիասյան եղբայրների նախաձեռնությամբ ու ջանքերով Էջմիածնում սկիզբ է դրվել քաղաքում մարզական հրապարակների ստեղծմանը, ինչը հնարավորություն կտա խթանելու քաղաքում սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմանը, հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանից:

Մարզահրապարակում տեղադրված սպորտային սարքերը արտադրվում են հենց Նժդեհ և Մհեր Անդրիասյան եղբայրների կողմից՝ Էջմիածնում։ Մարզահրապարակի բացմանը մասնակցել է նաև համայնքապետ Դիանա Գասպարյանը։

Համայնքի ղեկավարն ընդգծել է, որ  մարզահրապարակների և խաղային հրապարակների կառուցումը համայնքապետարանի նախանշած ծրագրերից է, որը սկսելու է կյանքի կոչվել 2022 թվականից: Նմանօրինակ մարզահրապարակներ կկառուցվեն քաղաքի այլ հատվածներում ևս։ Արտադրողները խոսատացել են աջակցել այս նախաձեռնությանը:

Այս մարզական հրապարակը նախատեսված է 10 տարեկանից բարձր անձանց համար: Հետագայում նախատեսվում է կառուցել առավել փոքր տարիքի երեխաների համար նախատեսված խաղային մարզահրապարակներ: Ընկերությունը զբաղվում է նաև մարզասարքերի արտահանմամբ:

746